Ջրափիի միջնակարգ դպրոց

Այս կայքի միջոցով մեր նպատակն է լուսաբանել մեր դպրոցի այնքան բազմաբովանդակ առօրյան, հարաբերությունների այն ջերմ ու մտերմիկ դրսևորումները, որ ձևավորվել են մանկավարժների և աշակերտների միջև, ներկայացնել փորձառու, կենսափորձ ու ճանապարհ անցած, տարիների հմտությունն ու իմաստություն ուսած խստահայած, ներողամիտ մանկավարժների հայացքի ներքո հասակ նետող, ձևավորվող դեռահասին: Դպրոցն է այն միջավայրը, որտեղ ձևավորվում է անձի ազգային–հոգևոր նկարագիրը, այստեղ է, որ դեռահասը գիտակցում է ազգային պատկանելիությունը, արժևորում իր եսը: Աստվածատուր մայրենիով թող բարեբանվեն Ձեր բոլոր մտահաղացումներն ու արարքները, սիրելի մանկավարժներ, աշակերտներ: Մենք բոլորս մեկ նպատակի ենք ծառայում, որպեսզի աշխատանքի արդյունքում ձևավորվի անհատ, որն իր մեջ պիտի ունենա հայրենիքի, ազգի, մայրենիի, պետականության ու մարդկային պաշտամունքը: